lundi 21 avril 2014

Զատիկը մեր ընտանիքում


Մենք ամեն տարի ես, մայրս ու քույրս զատիկը նշում ենք տիկին Ֆրիդաենց տանը, (Տիգրան Հայրապետյանի մայրը): Նա միշտ մեր գալուղ առաջ ամեն մ ուտեստի տեսակը պատրաստում է ինքնիրեն մեն-մենակ:  Մենք հաճույքով ենք գնում նրա տուն: Այս տարվա տիկին Ֆրիդայի ածիկը խառնված էր, Ես այն տեսա ու ասեցի.
-Մի ես ածիկին նայեք,  լռիվ մեր խառը  բնավորությունն ա:
Ծիծաղացինք:
Բոլորը նստեցին սեղանի շուրջ, իսկ ես դեռ չնստած արդեն Զատկի կարմիր ձվերի ու ածիկի հետ ֆոտոսեսյա էի անում:
Վերջապես նստեցի սեղանի մոտ, եւ ՀԱՆԿԱՐԾ, տիկին Ֆրիդան ափսեիս մեջ լցրեծ չամչով փլավը: Չտեսված բան ես երկու աման կերա, անքան համոր էր:
Սկսվեց  ձվակռիվը, Ես այս անգամ բոլորին ձվիս քթով ճաքացրեցի մյուսներին, եւ հախտեցի: Այդպես կերած մարսված սկսեցինք զրուցել:
Քանի, որ մեր ընտանիքը աշխարով մեկ ցրված հարազտներ ունի, այդ օրը լավ առիթ է որպեսզի նրանց շնորհավորենք եւ զրուցենք:

Այդպես վերջացավ մեր շատ հետաքրքիր Զատիկը: