Առցանց քննարկումներ


Ես կարծում էի, թե բոլորը հորս նման մեծ էին, մինչև որ  աշխարհ 
մտա և հանդիպեցի ուրիշ մարդկանց: Անշուշտ, բոլորն էլ լավն են, բոլորն էլ հրաշալի են, բայց չեմ կարծում, որ մեծ լինեն: Գուցե դա նրանից է, որ ես նրանց դեռ լավ չեմ ճանաչում: Անհրաժեշտ է լավ ճանաչել մարդկանց, իմանալու համար մե՞ծ են նրանք, թե ոչ: Շատ մարդիկ կան, որ մեծ են, բայց ոչ ոք գլխի չի ընկնում, որ նրանք մեծ են:

Ի՞նչ տարբերություն կա լավ մարդ և մեծ մարդ արտահայտությունների միջև:
Ու՞մ կանվանեք մեծ:
Իմ կարծիքըԵս էլ չգիտեմ այս աշխարհում ով է մեծ, բայց հաստատ գիտեմ, որ Սարոյանը մեծ է:
Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Դու բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե ընկնես խաբված կամ հալածված կամ ինքդ քեզնից, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից: Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր, նենգ կամ փոքրոգի լինելու: Այդ բաները քեզնից ցածր են, շատ փոքր՝ քո հոգու առույգության առաջ, շատ աննշան՝ քո տեսադաշտը խափանելու համար:
Իմ կարծիքը
Սարոյանը այս նախադասություններում շատ խելացի խորհուրդ է ասում (ու միշտ ասել է): Իմ կարծիքով չար սիրտ ունեցող մարդը դիպմամբ և կարևոր սխալներ է գործում և պատժվում, իսկ բարի սիրտ ունեցող մարդը պատահմամբ ոչ կարևոր սխալներ է թույլ տալիս մի գուցե նա էլ է պատժվում, բայց բարի մարդը մնում է բարի հակառակ դեպքում մնում է չար:

Անտոն Չեխով, «Բարեկիրթ մարդու 8 հատկանիշները»

«Բարեկիրթ մարդիկ, իմ կարծիքով, պետք է բավարարեն հետևյալ չա
փանիշներին
1. Նրանք հարգում են մարդկային անհատականությունը և,  
հետևաբար, միշտ ներողամիտ են, բարյացկամ, հարգալից, հաճոյակատար …
Նրանք չեն վրդովվում մուրճի ձայնից,  ոչ էլ մտահոգվում են կորած ռետինի համար: Ապրելով ինչ որ մեկի հետ՝ դրանով լավանություն չ
են անում նրան, իսկ հեռանալուց առաջ չեն ասում. «Քեզ հետ ապրելն անհնար է»:
Նրանք ներում են և աղմուկ, և  ցուրտ, և վառված միս, և կծու համ, և կողմնակի մարդկանց ներկայություն սեփական տան մեջ…
2. Նրանք կարեկցում են ոչ միայն չքավորներին ու կատուներին: Նրանց հոգին ցավում է նաև բաների համար, որոնք տեսանելի չեն անզեն աչքին…
3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, հետևաբար, վճարում են պարտքերը:
4. Նրանք անկեղծ են և ստից վախենում են՝ ինչպես կրակից:
Նրանք չեն ստում նույնիսկ մանրուքների դեպքում: Սուտ լսելը 
վիրավորական է նրանց համար, իսկ սուտ ասողը նրանց աչքից ընկնում է:
Նրանց պահվածքը բնական է. փողոցում իրենց պահում են այնպես, ինչպես տանը եղած ժամանակ են:  Չեն թողնի, որ թոզ նստի իրենց 
փոքր ախպոր աչքին…
Նրանք շատախոս չեն և չեն բացահայտում իրենց անկեղծությունը, քանի դեռ նրանց չեն հարցրել…
Հարգելով այլոց ականջները՝  նրանք շատ հաճախ լռում են:
5. Նրանք իրենք իրենց չեն ցածրացնում՝ ուրիշներից կարեկցանք և օգնություն ստանալու համար: Նրանք չեն խաղում ուրիշների հոգիների հետ. մեկ էլ տեսար  այդ  ուրիշներն ի պատասխան  հոգոց 
հանեցին, բռնեցին ու սկսեցին դայակություն անել: Նրանք չեն ասում. «ինձ չեն հասկանում»…
6. Նրանք ունայնամիտ չեն: Նրանք չեն զբաղվում այնպիսի կեղծ ադամանդներով, ինչպիսիք, ասենք՝ հանրահայտ մարդկանց հետ ծանոթ լինելն է, հրճվանքը նրանց Salon’e-ում հանդիպելիս կամ էլ հ
ամբավը՝ ըստ կարգերի…
7. Եթե նրանք տաղանդ են ունենում, ապա հարգում են: Նրանք հանուն այդ տաղանդի զոհում են խաղաղություն, կանանց, գինի, փառք…
8.  Նրանք իրենց մեջ դաստիարակում են ճաշակ գեղեցիկի 

նկատմամբ : Նրանք չեն կարող  քնել հագուստով,  հանդուրժել միջատներով լեցուն պատի ճեղքեր, շնչել գարշելի հոտ, քայլել թքոտած հատակի վրայով, ուտել անմիջապես գազօջախի վրայից…
Նրանք փորձում են հնարավորինս գեղեցկացնել և ազնվացնել սեռական բնազդը…
Նրանց՝ կանանցից պետք է ոչ անկողին, ոչ բանուգործ, ոչ  էլ խելք, որը շատ հաճախ դրսևորվում է կեղծ հղիության պատրանք ստեղծելով և անհոգնել ստելով…
Նրանց՝ մասնավորապես նկարիչներին, պետք է թարմություն, շնորհք, մարդկայնություն:
Նրանք արաղ չեն լակում, պահարանների անկյունները չեն հոտոտում, որովհետև գիտեն, որ իրենք խոզեր չեն: Նրանք խմում են,  երբ ազատ են լինում, առիթի դեպքում…
Էս տեսակ բաներ, ախպերիկ…
Որպեսզի բարեկիրթ լինես՝ չմնալով ներքևներում, բավարար չէ միայն Պիկվիկ կարդալն ու Ֆաուստի մենախոսությունը բերանացի իմանալը: Բավարար չէ կառք նստելն ու Յակիմանկու հասնելը…
Էստեղ հարկավոր են շարունակական՝  գիշեր-ցերեկ աշխատանք, անընդմեջ ընթերցանություն, ուսում, կամք…
Էստեղ ճանապարհ է յուրաքանչյուր ժամ: Յակիմանկու գնալն ու ետ գալը չեն օգնի: Հարկավոր է համարձակություն ունենալ թքած ունենալ շատ բաների վրա ու կտրուկ նետվել առաջ…
Արի մեզ մոտ, կոտրիր օղու շիշը, պառկիր ու կարդա, թեկուզ Տուրգենև, որին դու չես կարդացել…»:
 Հ.Գ. Անտոն Չեխովը այս նամակը գրել է իր փոքր եղբորը՝ Նիկոյալին, ով տաղանդավոր նկարիչ էր, բայց և թույլ մարդ էր և տառապում էր հարբեցողությամբ:
Լուսանկարում՝  Անտոն Չեխովը եղբոր՝ Նիկոլայի հետ
Բարեկիրթ մարդիկ են նրանք ովքեր ազնիվ են քաղաքավարի, գրագետ եւ միշտ բարեհամբույր են բոլորի հանդեպ:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire