Համո Սահյան


Համո Սահյան Կենսագրություն
Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է ապրիլի 14-ին 1914 թվականին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում, մահացել է հուլիսի 17-ին 1993 թվականին Երեւանում: 1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը:  1935-ին ընդունվել է և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։
Համո Սահյան կայք



Այս էջը նվիրում եմ իմ ամենասիրած բանաստեղծի Համո Սահյանին: Ես նրան շատ եմ սիրում հատկապես նրա բանաստեղծությունները: Իմ համար այդ բանաստեղծությունների մեջ կան բազմաթիվ զգացմունքներ, ամեն մի բանաստեղծություն իր պատմությունն ունի: Ես իմ տանը ունեմ Համո Սահյանից «Տոհմի կանչը» անունով բանաստեղծությունների մի հատորյակ:Ես իմ բլոգում նաեւ ունեմ «Համո Սահյան բանաստեղծությունններ» անվանումով էջ:

 Համո Սահյան Ի՞նչ անենք ասա՝  Նյութը ըստ Գիսանեի


Ամպրոպից հետո
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի...

 Իմ վերլուծությունը
Ապրոպից հետո ես ինձ ավելի թարմ եմ զգում, տեսնելով` դատարկ կապույտ երկինքը, պայծառ արևը և ամենակարևորը մարդկանց բարձր տրամադրությունը, ինչպես նաև իմը, լսելով ծառերի վրայի ծիտիկների ծլվլոցը 

Aucun commentaire:

Enregistrer un commentaire